ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Հայկ Մամիջանյան․ Студентка, комсомолка, спортсменка, наконец, она — просто красавица!

Հայկ Մամիջանյան․ Студентка, комсомолка, спортсменка, наконец, она — просто красавица!
23.07.2020 | 13:58

Ինձ բացատրեք, թե ե՞րբ արժեզրկվեցին «փորձագետ» եւ «վերլուծաբան» բառերը։ Մենք, կարծես, արդեն սովորել ենք, որ նույն մարդը սահմանադրության, ընտրական իրավունքի, միջազգային հարաբերությունների, մարդու իրավունքի, ռազմարվեստի մասնագետ է։ Մենք համակերպվել ենք, որ, кто рано встает-того и тапки պրինցիպով, ով երկու լրագրող ծանոթ ունի, կարող է ինքն իրան հռչակել փորձագետ ու լուրջ դեմքով կարծիքներ արտահայտել տարբեր հարցերի շուրջ։

Մի նման փորձագետ էլ երեկ հարցազրույց է տվել Völkischer Beobachter-ին (Հայկական ժամանակին)։ Մարդը ներկայանում է քաղաքագետ, բայց վերլուծում է ռազմական գործողությունների ընթացքը, բանակի պատրաստվածությունը, իսկ մեկ-մեկ՝ նույնիսկ հոգեբանությունը («…նույնիսկ ես զգացի, որ նրանց մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել»)։

Ֆեյսբուքում «լավաշ» երկար ստատուսները չեն կարդացվում՝ ուստի ես չեմ կարող թվարկել Ստեփան Գրիգորյանի հարցազրույցի բոլոր «գոհարները»։ Ո՞ր մեկը գրեմ։ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները նախորդ շաբաթվա դեպքերի հետ համեմատելու մասի՞ն գրեմ, որը ԲՈԼՈՐ տեսանկյուններից հիմարություն է (քանի որ ազգային անվտանգությունն իմ համար ավելի կարեւոր է, քան վայ-քաղաքագետներին պատասխանելը՝ չեմ ներկայացնի կոնկրետ տարբերությունները)։ Թե՞ այն զառանցանքին անդրադառնամ, իբր «…հուլիսի 10-ին Կառավարությունը ընդունեց Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը, որտեղ գրված է, թե ոնց պետք է վարվի մեր բանակը, եթե Ադրբեջանի կողմից ուղղակիորեն սպառնալիքներ, ռազմական գործողություններ լինեն», որովհետեւ Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ միշտ է եղել ու այնտեղ կոնկրետ ռազմական գործողությունների պլաններ, բնականաբար, չեն նկարագրվում՝ դա հայեցակարգային փաստաթուղթ է, որին առաջիկայում դեռ կանդրադառնամ։ Թե՞ հիշեցնեմ, որ Ստեփան Գրիգորյանը 2016-ին ասում էր, որ «ՀԱՊԿ-ն, որպես անվտանգության ապահովման համակարգ, Հայաստանի համար դադարել է գոյություն ունենալ», իսկ հիմա տրամագծորեն այլ կարծիք է հայտնում։

Իրականում փոշմանեցի, որ այդ մարդուն հակադարձելու վրա այսքան ժամանակ ծախսեցի՝ պարզապես կարելի էր գրել հետեւյալը. մարդասպան «Սասնա Ծռեր» միավորման կողմից պատգամավորության նախկին թեկնածուն խոսում էր համախմբման եւ «5-րդ շարասյուն» եզրույթի մասին։

Մեր բանակը անկախության տարիներին օր-օրի հզորացել է ու բարելավվել։ Մի՛ փորձեք տղերքի գործած սխրանքների հաշվին դիվիդենտներ հավաքել՝ այդ սխրանքները բոլորիս հպարտությունն են ՀԱՎԱՍԱՐԱԲԱՐ։ Ես չեմ էլ պատրաստվում բարձրաձայնել, թե բանակաշինության գործում ինչ է արվել մինչեւ 2016-ի ապրիլը, ու դրանից հետո՝ մինչեւ 2018-ի ապրիլը։ Փառք Հայոց Բանակին ու բանակաշինության գործում ավանդ ունեցող հրամանատարներին ու պետական գործիչներին։

Իսկ դե «դրսում լեգիտիմություն փնտրել» արտահայտությունը, առհասարկ, պարոն Գրիգորյանի քաղաքագիտական նորույթն է, որովհետեւ եթե ուսանողներիցս մեկը նման մարտնչող հիմարություն ասեր՝ արձակուրդի մի մասը կանցկացներ «լիկվիդի» համար պարապելով։

Դիտվել է՝ 8949

Մեկնաբանություններ